211652_close_icon
views-count2602 դիտում article-date 21:23 05-09-2016

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այցով մեկնել է Էլբլոնգ քաղաք՝ Հացի փառատոնին մասնակցելու համար

Սեպտեմբերի 3-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այցով գտնվել է Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում, որտեղ հանդիպում է անցկացրել քաղաքապետ Վիտոլդ Վրոբլեվսկու հետ: Ողջունելով ՀՀ դեսպանին՝ քաղաքապետ Վրոբլեվսկին իր երախտագիտությունը հայտնեց իր հրավերն ընդունելու և քաղաքի համար մեծ կարևորություն ունեցող «Հացի փառատոնի» տոնակատարություններին մասնակցելու համար: Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի, ընդգծվել այդ համագործակցության զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Դեսպան Ղազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էլբլոնգի քաղաքային իշխանություններին քաղաքի կենտրոնական եկեղեցու բակում տարիներ առաջ հայկական խաչքար տեղադրելու համար: «Հացի փառատոնի»-ի շրջանակներում Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամի և Էլբլոնգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 4-ին կազմակերպվել է «Հայկական օր». փառատոնի մասնակիցներին ներկայացվել է հայկական խոհանոցը, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում համերգով հանդես է եկել «Մուսալեռ» նվագախումբը: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը մասնակցել է նաև Էլբլոնգի ապակենտրոնացված համագործակցությանն նվիրված համաժողովին, որին ներկա էին քաղաքապետը, Էլբլոնգի հետ համագործակցող մի շարք երկրների քաղաքային համայնքների պատվիրակություններ, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ: Համաժողովին ունեցած իր ելությում դեսպան Ղազարյանը մանրամասն ներկայացրել է հայ-լեհական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր