Իմ ապագան Պուտինն է որոշելու. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ապագան և ընդգծել է, որ կընդունի Ռուսաստանի նախագահի ցանկացած որոշում, փոխանցում է Mignews-ը:
«Կրկնում եմ՝ այդ հարցով ցանկացած որոշում կայացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ ես հետևակ եմ, ով կասի՝ այո՛»,-Interfax-ին տված հարցազրույցում ասել է Կադիրովը:
Բացի այդ, նա պատմել է, որ իր պաշտոնանկության դեպքում մտադիր է նվիրել իրեն ընտանիքին ու ընտանեկան գործերին:
«Իհարկե, առաջին հերթին կզբաղվեմ մեր երկրի շահերից բխող որոշակի հարցերով: Կանեմ այն, ինչ ինքս եմ սովորել և այլոց եմ սովորեցրել՝ ծառայել հայրենիքին: Ամեն դեպքում, եթե Վլադիմիր Պուտինը գտնի, որ պետք է շարք կանգնել, նույնիսկ որպես հետևակ, ես րոպեական պատրաստվածության կլինեմ»,-ասել է Չեչնիայի նախագահը:
Նշենք, որ Կադիրովի՝ նախագահական լիազորությունների ավարտին 1 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Վերջերս նա հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից, քանի որ կատարել է իր պարտքը՝ հավելելով, որ իր թիմում կան շատ պատրաստված մարդիկ, ովքեր կկարողանան ղեկավարել երկիրը: