211652_close_icon
views-count1882 դիտում article-date 14:42 02-03-2016

Նուբարաշենցիներն այցելել են ԼՂՀ Հադրութի շրջան

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների հետ համագործակցության ծրագրի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Հադրութի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանի և այլ աշխատակիցների հետ: Մշակութային, սպորտային, սոցիալական և այլ ոլորտներում փորձի փոխանակման նպատակով 2 կողմերի միջև ծավալվել են քննարկումներ: Համագործակցության շրջանակում Հադրութի վարչակազմի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Նվեր Գրիգորյանի հետ այցելություն է կատարվել Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ, և 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող բնակիչներից մեկին նվիրաբերվել է անվասայլակ: Այցելություն է կատարվել նաև Հադրութի մշակույթի տուն: Տարվա ընթացքում համագործակցությունը ԼՂՀ Հադրութի շրջանի հետ կծավալվի նաև այլ ուղղություններով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր