3509 դիտում
08:55 02-03-2016
Փոխատեղումներ ու վերադասավորումներ ապարատում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը:
«Հայկական ժամանակը» գրել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ ֆունկցիաներով:
Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը, թեև դեռ ժամեր առաջ իշխանական շրջանակներում խոսվում էր Վաչե Գաբրիելյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին:
Այս պահին ունեցած մեր տեղեկությունների համաձայն, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մնալու է զբաղեցրած պաշտոնում: Պարզապես, ինչպես արդեն հայտնի է, Հարկային ու մաքսային մարմինները Սերժ Սարգսյանի քիչ առաջ ստորագրած հրամանագրի համաձայն, այլևս առանձնանում են և դրա ղեկավար է նշանակվում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Ամենամեծ անակնկալը, սակայն, սա չէ:
Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. քննարկվում է Վաչե Գաբրիելյանին ՎՊ տեղափոխելուց հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում Արմեն Գևորգյանին նշանակելու հարցը:
Հիշեցնենք, Արմեն Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց և աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ ու մեկնեց ԱՄՆ՝ սովորելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4883 դիտում
09:25 22-01-2020
Վերադասավորումներ՝ դիվանագիտական կորպուսում. Րաֆֆի Հովհաննիսյանին անակնկալ է սպասվում. «Փաստ»
3188 դիտում
09:13 05-05-2020
Վերադասավորումներ՝ ընդդիմադիր դաշտում. «Փաստ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան