211652_close_icon

ԱՄՆ-ն ռուսական հրթիռային շարժիչները կփոխարինի սեփականով

views-count1345 դիտում article-date 13:17 01-03-2016
Ամերիկյան իշխանությունները պայմանագրեր են կնքել 2 ընկերությունների հետ՝ հրթիռային շարժիչների մշակման վերաբերյալ, հաղորդում է Tass գործակալությունը: Նոր շարժիչները փոխարինելու կգան ռուսական РД-180 հրթիռային շարժիչներին, որոնք ներկա պահին օգտագործում են ամերիկյան իշխանությունները: Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմելու է մինչև 160 մլն դոլար, սակայն չի բացառվում, որ գումարի չափը կհասնի մինչև 737 ԱՄն մլն դոլար: Պայմանագրով United Launch Services ընկերությունը կստանա ավելի քան 46 մլն դոլար՝ Vulcan BE-4 շարժիչի մշակման համար: Եվս 15 մլն դոլար կհատկացվի Aerojet Rocketdyne ընկերությանը, որը պետք է նախագծի AR1 շարժիչի նմանօրինակը: Ըստ պայմանավորվածության՝ շարժիչները պետք է պատրաստ լինեն մինչև 2019 թվականը:

Նմանատիպ նյութեր