211652_close_icon
views-count5398 դիտում article-date 14:36 08-05-2016

Հրապարակվել է աշխարհի ամենահարգված տղամարդկանց ու կանանց վարկանշային աղյուսակը

Հրապարակվել է մոլորակի ամենահարգված տղամարդկանց ու կանանց վարկանշային աղյուսակը: Հարցումն անկցացրել է հայտնի YouGove հետազոտական ընկերությունը: Ինչպես գրում է Daily Mail-ը, առաին հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, երկրորդում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, երրորդում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, չորրորդում՝ դերասան Ջեկի Չանը, հինգերորդում՝ գիտնական Սթիվեն Հոքքինգը, վեցերորդում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, յոթերորդում՝ Մարկ Ցուկերբերգը, ութերորդում՝ Դալայ Լաման, իններորդում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և տասներորդում՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման: Ցուցակի մեջ են հայտնվել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Լիոնել Մեսսիի, Բրեդ Փիթի անունները: Ամենահարգված կանանց աղյուսակը գլխավորել է դերասանուհի Անջելինա Ջոլին, երկրորդում՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, երրորդում՝ ԱՄՆ նախագահի թեկնածոը Հիլարի Քլինթոնը, չորրորդում՝ հայտնի հեռուստահաղորդավար Օփրահ Ուինֆրին, հինգերորդում՝ ԱՄն-ի առաջին տիկին Միշել Օբաման, վեցերորդում՝ երգչուհի Սելին Դիոնը, յոթերորդում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի երիտասարդ Մալալա Յուզաֆսայը, ութերորդում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իններորդում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, քաղաքական գործիչ Օնգ Սան Սուու Կիուն և տասներորդում՝ դերասանուհի Սանդրա Բալլոքը: Ցուցակում են հայտնվել Էլլեն Դեջեներեսը, Վիկտորյա Բեքհեմը, Շաքիրան և այլոք: Ինչպես նշել են աղյուսակը կազմողները, հաշվի է առնվել առավել հումանիտար գործունեություն ծավալելու գործոնը::

Նմանատիպ նյութեր