Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նավթի համաշխարհային գները միջազգային բորսաներում աճել են: Այդ են վկայում տվյալները:
Այսպես, WTI տեխասյան թեթև նավթի խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.97 ԱՄՆ դոլարով (2,88%) և 1 բարելի դիմաց կազմել 33,75 ԱՄՆ դոլար:
Brent էտալոն նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել է 1.47 ԱՄՆ դոլարով (4,19%)՝ 1 բարելի դիմաց կազմելով 36+,57 ԱՄՆ դոլար:
Ըստ վեևլուծաբանների կանխատեսումների՝ մինչև տարեվերջ նավթի հումքի գինը կմնա ներկայիս միջին մակարդակի վրա: