ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելություններից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա, մասնավորեապես, այդ երկրի հարավ-արևելյան հատված՝ կապված վերջերս հաճախակի դարձած ահաբեկչակությունների հետ:
Gazeta. Ru-ի փոխանցմամաբ՝ հայտարարությունը տեղադրվել է Պետդեպի պաշտոնական կայքում:
Նշենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 28 մարդու կյանք խլած տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են քուրդ գրոհայինները: