2188 դիտում
16:46 28-11-2015
Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելություններից
Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան այցելություններից կամ միայն շատ անհրաժեշտության դեպքում մեկնել ՌԴ, հաղորդում է Ria Novosti-ն:
Հայտարարության մեջ ասված է. «Նոյեմբերի 24-ից Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների իրավիճակի հետ կապված՝ մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում Ռուսաստան մեկնելիս: Մինչև իրավիճակի հարթումը խորհուրդ է տրվում հետաձգել իրենց ուղևորությունները, եթե չկան անհապաղ պատճառներ»:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցել է Սիրիայի օդային տարածքով թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը: Զոհվել է ինքնաթիռի օդաչուներից մեկը, իսկ մյուսին հաջողվել է փրկել և անվտանգ տեղափոխել Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազա, որտեղ տեղեակայված են ռուսական ավիացիոն ուժերը:
Նմանատիպ նյութեր
2357 դիտում
11:07 01-03-2016
ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելություններից
2035 դիտում
11:39 10-03-2020
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից
Այս բաժնից
1321 դիտում
23:22 20-01-2025
Ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին․ Դոնալդ Թրամփ
1219 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1486 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ