Լարված իրավիճակ Քենիայի օդանավակայաններում. ըստ ոստիկանության ունեցած տվյալների , ահաբեկիչները, իրենց պայթեցնելու են ինքնաթիռներում
Քենիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունն օդանավակայաններում այն բանից հետո, երբ ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ <<Աշ Շաբաբ>> ահաբեկչական խմբավորումը նախատեսել է մի շարք ահաբեկչություններ իրականացնել օդանավակայաններում` փետրվարի վերջին և մարտի սկզբին:
Ըստ ոստիկանության ունեցած տվյալների , ահաբեկիչները, իրենց պայթեցնելու են ինքնաթիռներում, որի համար հատուկ պատրաստություն են տեսել Սոմալիում:
Հիշեցնենք, որ <<Աշ Շաբաբ>> ահաբեկչական խմբավորումը համագործակցում է <<Ալ Քաիդայի >> հետ, իսկ նրանց գլխավոր շտաբը, գտնվում է Սոմալիում: