211652_close_icon
views-count1274 դիտում article-date 19:34 29-02-2016

Բոուլինգի մրցաշար՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև. ֆոտոշարք

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Առավոտ» օրաթերթի կազմակերպած սպարտակիադայի շրջանակներում ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց ուժերը չափեցին բոուլինգում: Թեպետ մասնակցության հայտերն այս տարի աննախադեպ էին, սակայն մրցաշարին մասնակցեցին 30 լրագրող: «Նմանատիպ մրցաշարերի նպատակն առողջ ապրելակերպի քարոզումն է: Քանի որ լրագրողները հիմնականում համակարգչի դիմաց են, սա ևս մի առիթ է սպորտով զբաղվելու համար»,- ՀԱՕԿ լպաշտոնական կայքի հետ զրույցում ասել է «Առավոտ» օրաթերթի մարզական լրագրող, մրցաշարի կազմակերպիչ Աշոտ Հակոբյանը: Ողջունելով մասնակիցներին և պարգևատրելով մրցանակակիրներին՝ ՀԱՕԿ կոմերցիոն բաժնի ղեկավար Մանե Մուրադյանը փաստել է. «Նախ կցանկանային շնորհակալություն հայտնել հետաքրքիր խաղի համար: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը: Այս կերպ մենք տեսնում ենք ձեզ մրցելիս ոչ միայն լրատվական հարթակում, այլ նաև սպորտի ասպարեզում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը միշտ ողջունում է նմանատիպ սպորտային միջոցառումների կազմակերպումն և անցկացումը: Մենք միշտ պատրաստ ենք աջակցելու ձեզ»: Բոուլինգի մրցաշարի տղամարդկանց պայքարում հաղթեց Սևակ Գրիգորյան («Newspress.am»), երկրորդ տեղում Աշոտ Հակոբյանն է («Առավոտ» օրաթերթ), իսկ եռյակը եզրափակեց Մհեր Ղալեչյանը («Չորրորդ իշխանություն»): Կանանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա» հեռուստատեսություն), երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Անուշ Աղաբաբյանը («Bowling.am») և Անահիտ Գրիգորյանը («Առավոտ» օրաթերթ): Հաղթողները ստացան դրամական պարգևներ: Մրցաշարն անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր