211652_close_icon
views-count10615 դիտում article-date 19:23 29-02-2016

Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «ICE AGE 2016» խորագիրը կրող ավտոմրցույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 28-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում տեղի ունեցավ տարածաշրջանում առաջինը՝ «ICE AGE 2016» խորագիրը կրող ավտոմրցույթ, որը կազմակերպել էր «4x4» ավտոակումբը: Մրցույթին մասնակցում էին անհատներ՝ Հայաստանի տարբեր մարզերից և հարևան Վրաստանից: Հրավիրված էին նաև մասնակիցներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջիններս չմասնակցեցին ավտոմրցույթին: Մրցույթին մասնակցեցին B դասի 6 մեքենա՝ Հայաստանից, որոնք պետք է կատարեին 3-ական պտույտ՝ յուրաքանչյուրը 1100 մետր երկարությամբ: Նշված դասի մեքենաներով մրցույթում առաջին տեղը գրավեց Արսեն Ստեփանյանը, երկրորդ տեղը՝ Հայաստանից մեկ այլ մասնակից, երրորդ տեղում Վրաստանի մասնակիցն էր: Մրցույթին մասնակցել է C դասի 10 ավտոմեքենա, որոնցից 6-ը ներկայացնում էին Հայաստանը, 4 մեքենան՝ Վրաստանից ժամանած մարզիկները: Վերջիններս կատարեցին 5-ական պտույտ՝ 1600 մետր երկարությամբ: Առաջին տեղը զբաղեցրեց Լյուդվիկ Երմազյանը, երկրորդ տեղը հայաստանի մեր մասնակիցներից, երրորդ տեղում հայտնվեց վրաստանցի մասնակիցներից մեկը: Մրցույթին ներկայացվեց D դասի 20 ավտոմեքենա, որոնցից 11-ը ներկայացնում էին Հայաստանը, 9-ը՝ Վրաստանը: Նրանք կատարեցին 5-ական պտույտ՝ 1600 մետր երկարությամբ, որում առաջին պատվավոր տեղը գրավեց Դավիթ Մարտիրոսյանը՝ Հայաստանից, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Վրաստանը ներկայացնող մասնակիցները: Նշենք, որ D դասի 20 ավտոմեքենաներից 11-ը հատեցին վերջնագիծը, սակայն մյուս 9 ավտոմեքենաները տեխնիկական տարբեր պատճառներով չկարողացան կատարել 5-ական պտույտը և հատել վերջնագիծը: Մրցույթի ամենաերիտասարդ մասնակցի՝ B դասից Արմեն Ղազարյանի ավտոմեքենան գլխիվայր շրջվեց: Բարեբախտաբար, նա վնասվածքներ չստացավ: Գլխավոր մրցավարը Ստեփան Մարտիրոսյանն էր, իսկ մրցավարական կազմում կային նաև Վրաստանի ներկայացուցիչներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր