Էկվադորը` 2017 թվականին ընդառաջ. տեսանյութ
«Քաղաքացիական հեղափոխության թողած Էկվադորը 2017թ.-ին շատ կտարբերվի 2006 թ. Էկվադորից»,-այսպես բնութագրեց Էկվադորի ներկայիս վիճակը երկրի փոխնախագահ Խորխե Գլասը, տեղեկացնում է «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության պաշտոնական [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=904]կայքը[/url]:
Փոխնախագահը փաստերով ցույց տվեց տարբեր ոլորտների առաջընթացը, որը երկիրը գրանցել էր այս տարիների ընթացքում: Մատնանշված փաստերից մեկը երկրի ճանապարհային ենթակառուցվածքն էր, որը, լինելով տարածաշրջանում ամենավատերից մեկը, այժմ երկրորդ լավագույնն է: Բացի այդ, զբաղեցնում է առաջին տեղը որակական առումով, և երրորդը՝ որպես Լատինական Ամերիկայի ամենալավ նավահանգիստներն ու օդանավակայաններն ունեցող երկիր:
Նշված կետերից մյուսը պետական ռեսուրսների խելացի կառավարումն էր: Այս առումով հիշեցվեց, որ շնորհիվ նավթի պայմանագրերի վերաբանակցման` երկիրը 2011-2014թթ. խնայեց 4.158 մլրդ դոլար:Ինչպես նաև, պետական գնումների ճիշտ ընթացակարգի իրականացման շնորհիվ 2009-2015թթ. հնարավոր եղավ խնայել 2,624 մլրդ դոլար:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=904]կայքում[/url]: