979 դիտում
11:14 29-02-2016
Կառավարման ակադեմիայի ուսանողները քննարկել են ՀՀ զարգացման հեռանկարները
‹‹Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները›› խորագրով սեմինար-դասընթացը փետրվարի 26-28-ը Ծաղկաձորում էր համախմբել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին։ Ծրագրի կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհուրդը։
Կառավարման ակադեմիայի բարձր առաջադիմությամբ, ինչպես նաև ներբուհական-հասարակական ակտիվությամբ աչքի ընկած առաջին և երկրորդ կուրսերի մագիստրանտներն ունեցել են հանդիպումների շարք պետական-հասարակական գործիչների և այլ ոլորտների մասնագետների հետ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ պետական կառավարման ակադեմիայում ուսանում են այն երիտասարդները, ովքեր ապագայում լինելու են մեր պետականության կրողները։ Նա ներկայացրել է Երիտասարդական հիմնադրամի գործունեությունը,
ծրագրերը։ Կարեն Ավագյանը նկատել է, որ այսուհետև ավելի է ակտիվացվելու համագործակցությունը կառավարման ակադեմիայի ուսանողների հետ, և այդ շփումների արդյունքում կարողանալու են համապատասխան ծրագրեր իրականացնել, որոնք կտարածվեն նաև այլ բուհերի ուսանողների վրա։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել քաղաքագիտական ամառային դպրոց։
Դասընթաց-հանդիպումների շրջանակներում քննարկվել են մի շարք թեմաներ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հրամայականները, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը խոսել է «Եկեղեցի և քաղաքացիական հասարակություն» հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել ‹‹Շարունակական կրթությունը որպես էլիտայի արդիականացման գլխավոր երաշխավոր›› թեմային և այլն։
‹‹Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները›› ծրագրի նպատակն է ոլորտի մասնագետների հետ հանդիպումների միջոցով քննարկել և վեր հանել տարբեր բնագավառների առնչվող խնդիրները, ստանալ բազմաթիվ հարցերի պատասխաններ, նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը։
Նմանատիպ նյութեր
3088 դիտում
11:26 28-03-2018
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը վստահեցնում է՝ ակադեմիայի շենքը չի վաճառվում
Այս բաժնից
646 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
922 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1078 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան