211652_close_icon
views-count3227 դիտում article-date 22:45 28-02-2016

Փետրվարի 28-ը պատմության մեջ

1852 թ. - Կոստանդնուպոլսում սկսվեց հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853)։ 1905 թ. - ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվեց փոխարքայությունը և փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։ 1911 թ. - ծնվել է Օտակար Վավրան, չեխ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ (մահ. 2011 թ.)։ 1922 թ. - Եգիպտոսը անկախացավ Մեծ Բրիտանիայից։ 1928 թ. - Երևանի պետական համալսարանում բացվեց Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։ 1935 թ. - ամերիկացի քիմիկոս Ուոլլես Կարեզերսը սինթեզեց նեյլոնը։ 1973 թ. - մահացել է Աշոտ Գրաշին, հայ բանաստեղծ, թարգմանիչ (ծն. 1910 թ.)։ 1976 թ. - շարք մտավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։ 1991 թ. - ավարտվեց Պարսից ծոցի պատերազմը։

Նմանատիպ նյութեր