Վերելակում քաղաացիներ են արգելափակվել. փրկարարները ցուցաբերել են օգնություն
Փետրվարի 28-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 87 շենքի 2-րդ մուտքի վերելակում (7 և 8 հարկերի մակարդակում) քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացիները դուրս են բերվել վերելակից: