Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 9 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Գ. Ռ.-ին (ծնվ.1996թ.), Ս. Ս.-ին (ծնվ.1997թ.), Ա. Ա.-ին (ծնվ.1996թ.), Է. Մ.-ին (ծնվ.1996թ.) և Թ. Զ.-ին (ծնվ.1997թ.):