Հին ու մոռացված ավտոմեքենաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավտոմեքենան կամ ինքնաշարժը ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի։
Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց։
Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի։ 18-րդ դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր։
Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ հին ու մոռացված ավտոմեքենաների կմախքներն են երևում: