2894 դիտում
14:50 23-07-2020
Հայաստանը վերադառնո՞ւմ է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին․ փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր․ Ա․ Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօրվա Կառավարության նիստում ԼՂ հակամարտության կարգավորման մասին վարչապետի հնչեցրած մտքերին։
Նա մասնավորապես գրել է․ «Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին:
Եթե այո, ապա ինչու՞ ուղիղ չի ասվում այդ մասին և ինչու՞ հստակ չի դրվում Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու գործընթաց սկսելու շուրջ ներքին և արտաքին քաղաքական քննարկումներ սկսելու հարցը:
Փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր:
Լավ է ուշ, քան երբեք . . . »
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետն ասել էր, որ Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
733 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
727 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան