Անգլիա. Ագուերոն նոկաուտի ենթարկեց «Արսենալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»:
«Քաղաքաբնակների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:
Լոնդոնցիների կազմում միակ գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը հայտավորված չէր:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» շրջանցեց «Տոտենհեմին» և 59 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: «Արսենալը» 47 միավորով 6-րդ տեղում է: Առաջատարը՝ «Լիվերպուլն», ունի 61 միավոր և մեկ խաղ պակաս:
[b]Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ»՝ 3:1
Գոլերը՝ Ագուերո, 1, 44, 61 - Կոսելնի 11