6318 դիտում
14:50 28-02-2016
12-ից 1,7 տարեկան 5 երեխաների գյումրեցի ընտանիքի հայրը անզորությունից ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրու կիսախարխուլ շինությունում պատսպարված 5 մանկահասակ երեխաների հայրը, ով վերջերս էր վերադարձել ՌԴ արտագնա աշխատանքից, ձեռնունայն վերադառնալուց հետո անզորությունից ինքնասպանություն է գործել անասնագոմում:
Այս մասին տեղականում ենք [url=https://www.youtube.com/watch?v=rm4zQU7Y3Ss]«Շիրակ» կենտրոն[/url]ի տեղադրած տեսանյութից:
Մահացածի կինը` Լուսինեն, առավոտյան ժամը 7-ից զանգահարել է ամուսնուն, սակայն երբ վերջինս չի պատասխանել զանգերին, գնացել է և նրան գտել կախված վիճակում:
«Շիրակ» կենտրոնի աշխատակիցներին պատմել էր, որ ամուսինը նպատակ էր ունեցել ՌԴ –ից աշխատած գումարներով մեքենա գնել, ապրանք տանել ու փոխանակել գյուղերում, ապրել:
Տղամարդու երեխաներից ավագը 12 տարեկան է, կրտսերը` 1 տարեկան 7 ամսական: Ընտանիքը չունի անգամ տնակ, 5 երեխաներին պահում էին 54 000 դրամով:
Չնայած դրան` կինը` Լուսինեն, երեխաներին գիշերօթիկ կամ մանկատուն չի ուղարկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք