Անբարոյականություն. Վարդգեսը ձեռքի տակ ունենալով կնոջ սեռական հարաբերության տեսաձայնագրությունը՝ այլ տղամարդկանց հետ ստիպել է նրան սեռական կրքերը բավարարող մերսումներ անել
32-ամյա Վարդգես Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ` Լիանա Մինասյանի վիճակի խոցելիությունն օգտագործելով` վերջինիս և այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունը ինտերնետային կայքում և կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքով, ինչպես նաև պարբերաբար նրա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով շահագործել է նրան` հարկադրել է ինտերնետային կայքում տեղադրված հայտարարությունների միջոցով հրավիրված հաճախորդներին իր կողմից վարձակալած տանը որոշակի վարձավճարի դիմաց մատուցել հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով, 262 հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: