211652_close_icon
views-count2566 դիտում article-date 13:32 27-02-2016

Հաագայում մեկնարկել են Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Փետրվարի 26-ին Հաագայի «Հետ Պլեյն» հրապարակից մեկնարկեցին սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները, որոնց թվում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր ներկայացրեցին, որում հորդորեցին դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը և ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչև օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաև զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները: Ոգեկոչելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջներին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած զանգվածային կոտորածների անմեղ զոհերի հիշատակը, ցուցարարները, «Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով, քայլերթով շարժվեցին դեպի Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանություն: Դեսպանության դիմաց կայացած ցույցի ընթացքում ելույթ ունեցողները դատապարտեցին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ու իրականացվող հակահայկական քաղաքականությունը, կոչ արեցին ադրբեջանական երիտասարդությանը ոտքի կանգնել՝ փոխելու Ադրբեջանի ռազմամոլ պահվածքը, և պահանջեցին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հանդեպ շարունակվող ագրեսիան:

Նմանատիպ նյութեր