Սիրիայի հրադադարը լավագույն հնարավորությունն է՝ վերջ դնելու բռնություններին. Բան Կի Մուն
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված՝ Սիրիայում հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձևը լավագույն հնարավորությունն է, որպեսզի նվազագույնի հասցվեն բռնությունները, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, հայտնում է BBC-ն:
Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասված է. «»Այդ բանաձևի ամբողջական իրագործումը, ներառյալ անխոչընդոտելի և մշտական հումանիտար մատակարարումները, մեր լավագույն հնարավորությունն է՝ կրճատելու Սիրիայում դաժան բռնությունները»:
Նա նաև նշել է, որ ներկա պահին կարևոր են ոչ թե բանաձևի խոսքերը, այլ այն, թե կփոխվի՞ իրավւճակը