Սիրիայի քիմիական զենքը մինչ հունիսի 30֊ը ոչնչացնել չի հաջողվի. Բան Կի Մուն
ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է, որ սիրիական քիմիական զենքն ու դրա արտադրության համար նախատեսված հզորությունները ծրագրավորված ժամկետում չի հաջողվի ոչնչացնել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ֊ի ԱԽ զեկույցին։
«Այժմ ակնհայտ է, որ քիմիական զենքի սիրիական ծրագրի ոչնչացման հետ կապված գործունեությունը շարունակվելու է նաև 2014-ի հունիսի 30-ից հետո»,֊ նշվում է զեկույցում։
Հիշեցնենք, որ մայիսի 20֊ին հայտնի դարձավ, որ Սիրիայի իշխանություններն ոչնչացրել են զարին թունավոր գազի հիմնական բաղադրիչների ողջ պաշարները։