Լևոն Յոլյանի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվելու մասին առաջիկա օրերին կհայտարարվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի։ Ինչպես հայտնի Է՝ հենց Յոլյանն է նշանակվելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
Երվանդ Զախարյանն օրեր անց կլքի իր աթոռը, քանի որ արդեն տարիքը «չի ներում»՝ շարունակելու նախարարական աշխատանքը։ Դե, իսկ Յոլյանը Սերժ Սարգսյանի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունի, և ենթադրվում Է, որ Լևոն Յոլյանի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվելու մասին առաջիկա օրերին կհայտարարվի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։