211652_close_icon
views-count3830 դիտում article-date 14:35 22-09-2015

Երբ եւ որտեղ հրաժեշտ կտան եւ կհուղարկավորեն ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին

53 տարեկան հասակում երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահացած ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարազատները։ Նախնական տեղեկություններով՝ աճյունը Հայաստան կտեղափոխեն սեպտեմբերի 23-ին։ Սեպտեմբերի 24-ին Երեւանի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, իսկ հաջորդ օրը Ագարակում տեղի կունենա հուղարկավորությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 21-ին մահացել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա այդ ոլորտում նախարարել է 2001-2014 թվականներին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա մահացել է Գերմանիայում, որտեղ մեկնել էր բուժման նպատակով։ Ա. Մովսիսյանը չարորակ ուռուցք է ունեցել։ Ա. Մովսիսյանի կենսագրությունը. Արմեն Խիկարի Մովսիսյանը եղել է հայ քաղաքական գործիչ, ՀՀ Նախագահի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։Երկու մենագրության և 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։ Ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին, Կապան քաղաքում։ • 1978-1983 թթ. Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ • 1984-1989 թթ. Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտ • 1977-1977 թթ. Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայառշին» վերանորոգման տրեստի Ղափանի N 1 տեղամաս՝ բանվոր • 1983-1991 թթ. Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկա՝ վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ • 1991-1992 թթ. Կապանի քաղխորհրդի գործկոմ՝ նախագահի առաջին տեղակալ • 1993-1997 թթ. Կապանի «Էլեկտրոն» գործարան՝ տնօրեն • 1997-1998 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ տնօրեն • 1998-2000 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն • 2000-2001 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ նախարարի տեղակալ • 2001 թ հուլիս-դեկտեմբեր ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե՝ նախագահի տեղակալ • 2001թ. ապրիլի 18-ից 2008թ. ապրիլի 22-ը - ՀՀ էներգետիկայի նախարար։ • 2008թ. ապրիլի 22-ին նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ • 2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ • 2013թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2014թ. ապրիլի 30-ը։ • 2014թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Նմանատիպ նյութեր