Արսեն Ավակովը պատրաստվում է հետ վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Կիևի իշխանությունները պատրաստում են Ազգային գվարդիան, ոստիկանութունն ու և բանակային մասերը Ղրիմը հետ վերադարձնելու համար։ Այս մասին նախարարը հայտնել է «1+1» հեռուստաալիքի եթերում։
«Մենք պետք է այդ ամենը վերստեղծենք, և այդ ժամանակ կամք ունենալու դեպքում Ղրիմը մերը կլինի։ Ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել է Ավակովը։
Ավակովը հավելել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն աշխատում է Ազգային գվարդիայի հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ։
Ղրիմի ղեկավար Ալեքսեյ Աքսյոնովը այդ առիթով հայտնել է, որ Ավակովի խոսքերը «գարնան սրացման հետևանք է և հոգեբույժների համար թեմա»: