Արսեն Ավակովը հայտարարել է ՆԳՆ-ի կազմում միլիցիայի փոխարեն ոստիկանություն ստեղծելու մտադրության մասին
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է Ներքին գործերի նախարարության կազմում միլիցիայի փոխարեն ոստիկանություն ստեղծելու մտադրության մասին:
Այս մասին Ավակովը գրել է իր ֆեյսբության էջում:
«Կասկածները չքացան «ժողովրդական միլիցիայի» մասին նորմի ձևակերպումից հետո, որն իր տեղն է գտել Դոնբասի մի շարք շրջաններում «հատուկ ռեժիմի» մասին ոչ վաղ անցյալի օրենքում»,- ասել է Ավակովը: