211652_close_icon
views-count1585 դիտում article-date 20:51 26-02-2016

Սովորում են ամենափոքր փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը մայրաքաղաքի թիվ 96` «Հեքիաթ» մանկապարտեզում կազմակերպել էր «Կազմավորումների գործողություններն ուժեղ հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Նպատակն էր ստուգել մանկապարտեզի ղեկավար կազմի, կազմավորումների, անձնակազմի և տարհանման միջոցառումների պատրաստվածությունը, աշխատակիցների տեսական ու գործնական պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում: Միջոցառումը մանկապարտեզի անձնակազմի հետ նախապատրաստել էին ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և Մալաթիա-Սեբաստիա բաժնի հրահանգիչները: Երեխաների ուսուցումը և նրանց հետ տարվող աշխատանքները երկրում աղետների ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչներից են: Ուսումնավարժության ամենափոքր մասնակիցները խնդրին մոտեցել էին ամենայն լրջությամբ: Իսկական փրկարարների հետ հանդիպումը և մեկը մյուսին օգնելու ցանկությունը ոգևորել էին 6-ամյա փրկարարներին` հնարավորություն տալով դրսևորել իրենց գիտելիքներն ու պատրաստվածությունը: Մայրաքաղաքի և մարզերի տարբեր կրթօջախներում պարբերաբար անցկացվող նման միջոցառումներն օգնում են ուսումնական հաստատությունների անձնակազմերին, դրանց սաներին ու արձագանքող ուժերին բարձրացնել պատրաստվածությունը, բարելավել հմտությունները, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում գործել համակարգված ու արդյունավետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր