76016 դիտում
15:00 07-05-2017
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ երեխա՝ ամենափոքր քաշով աղջիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 3-ին [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065969/]Երևանում ծնված հնգյակ[/url] երեխաներից ևս մեկը այսօր՝ մայիսի 7-ի առավոտյան, մահացել է: Մահացել է ամենափոքր քաշով՝ 600 գրամ ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում:
Տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացան» համալիրի վերակենդանացման բաժամունքում է, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը կայուն ծանր վիճակում է: Մյուս աղջիկը, որը գտնվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, թոքերի արհեստական օդափոխությունից անցել է CPAP-ի, բայց նրա վիճակում նույնպես դրական դինամիկա չկա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39759 դիտում
13:41 25-12-2022
Ողբերգական դեպք՝ «Մուրացան» բժշկական կենտրոնում. 3-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է