Եվրոպայի լիգա. Դորտմունդի «Բորուսիայի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի յուրօրինակ «հակառեկորդը». տեսանյութ
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» առանց մեծ ճիգերի հաղթահարեց պորտուգալական «Պորտուի» արգելքն ու դուրս եկավ հաջորդ փուլ` 1:0:
Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Բորուսիայի» հաղթանակով` 2:0: Թեպետ հենց սկզբից տանտերերը առաջ նետվեցին, սակայն 24-րդ րոպեին դորտմունդցիները գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեցին հաշիվը. աչքի ընկավ լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որի հաշվին ինքնագոլ գրանցվեց:
Դրանից հետո խաղի ինտրիգը ավարտվեց և «Բորուսիան» հանգիստ վերահսկում էր իրավիճակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ խաղի վերջին րոպեին նրա հարվածից հետո «Պորտուին» երկրորդ գոլից փրկեց դարպասաձողը: Մխիթարյանը սրանով յուրօրինակ հակառեկորդ սահմանեց. Եվրոպայի Լիգայի այս մրցաշարում հայ ֆուտբոլիստի հարվածներից հետո գնդակը 5 անգամ դիպել է դարպասաձողին:
[b]Եվրոպայի Լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում
[/b]
«Պորտու»-«Բորուսիա»` 0:1 (առաջին խաղը` 0:2)
Իկեր Կասիլյաս, 24 (ինքնագոլ)