211652_close_icon

Արաբկիրում լվացվում են պողոտաները, մայթերն ու հարակից սիզամարգերը

views-count1991 դիտում article-date 14:11 25-02-2016
Գարնան նախաշեմին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում ընթանում են փողոցների ու մայթերի ջրցան մեքենաներով լվացման աշխատանքներ: Նպատակը ձմռան ամիսներին առանձին հատվածներում կուտակված տերևների ու այլ թափոնների հեռացումն ու, ընդհանրապես, երթևեկությամբ աշխույժ պողոտաների ու հարակից մայթերի պատշաճ տեսքը վերականգնելն է: Մաքրվում ու սեզոնային աշխատանքներին են նախապատրաստվում նաև մայթերին հարակից սիզամարգերը: Նման աշխատանքներ կկատարվեն նաև Արաբկիրի բակային տարածքներում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր