211652_close_icon
views-count1768 դիտում article-date 09:21 25-02-2016

Ո՞վ ելույթի տեքստ չունի: Կորցրել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել է գրավոր ելույթ ունենալ, սակայն կարևոր պահին թուղթը կորել է: Ելույթի տեքստը գտնելու բոլոր փորձերն անցել են ապարդյուն. Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը չեն կարողացել գտնել այն: Արդյունքում Արթուր Բաղդասարյանը ստիպված է եղել բանավոր ելույթ ունենալ, կամ այլ կերպ ասած՝ իմպրովիզացիա անել: «Ժողովուրդ»-ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանից, որը հաստատեց մեր լուրը: «Պարոն Բաղդասարյանը նախապես ելույթի տեքստ էր պատրաստել, բայց ինչ-ինչ պայմաններում այդ նախապես պատրաստված տեքստը անհետացել էր, և պարոն Բաղդասարյանը հանպատրաստից իր ելույթը կառուցեց»,- հայտնեց Մոսինյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր