1432 դիտում
11:10 08-07-2015
Պետք է նոր քաղաքական տեքստ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի խմբագիրը իր խմբագրականում գրում է. «Երեկ մետրոյում տեսա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Քաշաթաղի վարչական շրջանի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանին: Այն, որ ես տեսա նրան մետրոյում, ոչ թե հրասայլ հիշեցնող ջիպի ղեկին, իհարկե, արդեն իսկ նրան դրական է բնութագրում: Բարեւեցինք, ապա նա գնացքում նստած՝ գիրքը բացեց, սկսեց կարդալ եւ նշումներ անել: 88-ին ակադեմիական միջավայրից եկավ քաղաքականություն, ազնվորեն ծառայեց պետությանը, երբ վերջինս նրա կարիքն ուներ, հետո վերադարձավ իր բնական վիճակին՝ պաշտոնների, բիզնեսների եւ քաղաքական խաղերի մեջ չմտնելով:
Ալեքսանը, բնականաբար, իմ գովասանքի կարիքը չունի, ոչ էլ ցանկանում եմ քաղքենիական սնոբիզմ դրսեւորել՝ «ախ, ինչ զզվելի բան է քաղաքականությունը»: Խոսքս միանգամայն այլ բանի՝ քաղաքական տեքստ գրելու մասին է, ինչը 88 թվականին շատ արագ կարողացան անել «Ղարաբաղ» կոմիտեն կազմած խորհրդային մտավորականները, եւ որն առայժմ չի ծնվում ներկայիս բողոքի ալիքում: Ինձ թվում է՝ պատճառներից մեկն այն է, որ նոր սերունդն ընդհանրապես տեքստ գրելու հարցում ուժեղ չի, իր տեքստերը լավագույն դեպքում ձեւակերպում է համացանցում՝ «ստատուսների» եւ մեկնաբանությունների տեսքով: Եթե նույնիսկ դրանք գրվում են մեսրոպատառ, պետք է խոստովանեմ, որ ես այդ տեքստերը հաճախ չեմ հասկանում: Կռահում եմ, որ գրողներն ինչ-որ մեկին «քլնգում են», ինչ-որ բանից դժգոհ են, բայց մոլորվում եմ բացականչական նշանների եւ «սմայլիկների» թավուտում, չեմ կարողանում ըմբռնել տրամաբանությունը՝ ինչից են սկսում եւ ինչի են հանգում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1792 դիտում
09:21 25-02-2016
Ո՞վ ելույթի տեքստ չունի: Կորցրել է. «Ժողովուրդ»
2641 դիտում
22:15 29-11-2020
Կարեն Բեքարյան. Փաշինյանի առավոտվա տեքստը հոգեբույժներին տալու տեքստ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»