211652_close_icon
views-count2209 դիտում article-date 23:30 06-02-2021

Թևան Պողոսյան. Երեկ մի տեքստ աչքովս ընկավ, որը գրել էի 2019 թվականի փետրվարի 22-ին

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ մի նյութի համար ստիպված էի անցնել այն բոլորով որ 2019-ին ասել եմ գրել եմ, նշել եմ...
Երեկ մի տեքստ աչքովս ընկավ, որը գրել էի 2019 թվականի փետրվարի 22-ին: …

«Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։

2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցիներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետևանքով»:

Այս գրառումից հետո շատ բան է եղել. զանգեր, անգամ մամուլում ԳՇ մամուլի ծառայության պետն ինձ անվանեց բանակից անտեղյակ մեկը` մոռանալով, որ մինչ այդ 5 տարի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ էի և իմացողները լավ գիտեն, թե ինչպիսի վերահսկողության գործողություններ եմ իրականացրել, էլ չասեմ, որ տեղյակ էլ չէին, թե ով եմ ընդհանրապես, ովքեր են եղբայրներս, ընկերներս ու բարեկամներս բանակում։ Դե ես այդպիսի անտեղյակներին բանի տեղ էլ չեմ դնում և հասկանում եմ, որ դա իր ցանկությամբ չի արել։ Բայց հարցն այն է հիմա, թե իրենց ոնց է զգում այդ մարդիկ։

.... Ցավոք միշտ էլ ասողին լսող է պետք .... բայց մեկ անգամ նորից ասեմ:

Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր