Չինաստանում ատրակցիոնի խափանման պատճառով երիտասարդը վայր է ընկել մեծ բարձրությունից. տեսանյութ
Չինաստանում ատրակցիոնների պարկերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ատրակցիոնի խափանման պատճառով երիտասրադը վայր է ընկել մեծ բարձրությունից:
Պարզվել է, որ երիտասարդի ամրագոտին պոկվել է և այդ պատճառով նա ընկել է ատրակցիոնի միջից:
Դժբախտաբար, երիտասարդը տեղում մահացել է:
Ինչպես ավելի ուշ պարզվել է, նրա կինը օրեր առաջ երեխա է ունեցել և դեռ գտնվում է ծննդատանը:
Ներկայացնում ենք տեսանյութը: