«Նկարիչը դռնակիր համբալ չի, որ ինչ դնեն շալակին տանի». Մինաս Ավետիսյան
Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։
Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան, Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։
Հայ նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության կնքել է իր մահկանացուն։
Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չբացահայտված։