211652_close_icon
views-count1227 դիտում article-date 17:54 24-02-2016

Համաշխարհային Բանկի հետ քննարկվել են ոռոգման ոլորտի ծրագրերը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ս/թ փետրվարի 24-ին ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մերսի Տեմբոնի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլի, ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսանդր Հովհաննիսյանի մասնակցությամբ: ՀԲ պատվիրակության այցի նպատակն է ՋՏՊԿ-ի հետ քննարկել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև ակնկալել հայկական կողմի առաջարկություններն ու ծրագրային մոտեցումները՝ ՀԲ-ի հետ առաջիկայում համագործակցելու վերաբերյալ: Ներկայումս ՀԲ ներդրմամբ իրականացվում է <<Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը>>: Ծրագիրն ունի 3 խոշոր բաղադրիչներ.1. Ջրհան կայանների հեռացնող ջրանցքների վերականգնում, 2. Անցում մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման, 3. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում: ՀԲ–ը արդյունավետ է համարում մինչև օրս կատարված աշխատանքը: Միաժամանակ ցանկանում է ստանալ հավաստիացումներ, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ նույնպես կոմիտեն և ոռոգման ԾԻԳ ՊՀ-ը ազգաբնակչության հետ կկատարեն բավարար աշխատանք՝ կողմերի միջև վերջնական համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ՀԲ-ի ծրագրերը գնահատեց ոռոգման համակարգի ուղղությամբ երկրի կողմից որդեգրած ռազմավարության շրջանակներում, կարևորեց ներդրումները թե սոցիալական և թե ֆինանսական կայունության առումով: Որպես լավագույն օրինակ կողմերը վկայակոչեցին Մեղրու տարածաշրջանում իրականացված ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ 18 պոմպակայաններից 15-ը հանվել են շահագործումից՝ մեխանիկական ջրամատակարարումը փոխարինելով ինքնահոս համակարգով: Կողմերը անդրադարձան նաև եռակողմ՝ ՋՏՊԿ-ՀԲ-Եվրասիական Զարգացման Բանկ համագործակցությանը: Կոմիտեի նախագահն իր հերթին ևս մեկ անգամ կարևորեց երկրում միասնական, իր բոլոր բաղադրիչներով՝ մակերևութային ջրերով, ջրամբարներով, խորքային հորերով, հեռացնող ջրանցքներով, ներքին ցանցերով փոխկապակցված և փոխլրացվող ոռոգման համակարգ ունենալու անհրաժեշտությունը: [b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր