«Բարսելոնան» պաշտոնական խաղերում 10000-րդ գոլը խփեց
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» Լիոնել Մեսիի դուբլի շնորհիվ Լոնդոնում 2:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/24/77901/]հաղթեց[/url] «Արսենալին»:
Արգենտինացու 2-րդ գոլը պաշտոնական խաղերում կատալոնյան ակումբի 10000-րդ գոլը դարձավ, հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
«Բարսելոնան» նման արդյունքի է հասել 4375 խաղում: Այդպիսով, ակումբի միջին արդյունավետությունը կազմում է 2,28 գոլ` մեկ խաղում: