Խուզարկությամբ պայթուցիկ է հայտնաբերվել
Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1974 թ. ծնված Գագիկ Ա.-ն Այգեշատ գյուղի 2 առանձնատներում ապօրինի զենք-զինամթերք է պահում:Նույն օրը, ժամը 17-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել երկու առանձնատներում ու կից օժանդակ շինություններում. տներից մեկի նկուղից հայտնաբերվել է 50 մետր երկարությամբ դետոնացիոն քուղ:Նշանակավել է դատաձգաբանական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն


