211652_close_icon
views-count4877 դիտում article-date 13:43 24-02-2016

Վերջին 5 տարիներին գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել. ՀՀ գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով Թենգիզ Շարմանաշվիլիի գործունեությունը մեր երկրում` Սերգո Կարապետյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հատկապես ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել: «Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել: Վրաստանը մեր ամենամտերիմ գործընկերներից է, և ես վստահ եմ, որ այս բարեկամական հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Հաշվի առնելով երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում համանման գերակայությունների առկայությունը, այդ թվում` կոոպերատիվների ստեղծումն և նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով և երկկողմ փորձի փոխանակման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծում գտնե : Դեսպան Շարմանաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին և նախարարության աշխատակազմին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով Թենգիզ Շարմանաշվիլիին իր գործունեության ընթացքում հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ ներդրած ջանքերի համար` նախարար Կարապետյանը նորանոր աշխատանքային հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր