211652_close_icon
views-count1295 դիտում article-date 12:47 24-02-2016

Առևանգում և ծեծկռտուք

Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքը կանխելուց հետո 1994 թ. ծնված Արման Բ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելիք Բ.-ին, 1993 թ. ծնված Արթուր Բ.-ին, 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1986 թ. ծնված Սարգիս Հ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, Մելիք Բ.-ն ամուսնության նպատակով Արթուր և Արման Բ.-երի հետ նշված ավտոմեքենայով առևանգել են 1992 թ. ծնված Արմինե Գ.-ին, ինչից հետո այդ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմեն Գ.-ն և Սարգիս Հ.-ն ծեծի են ենթարկել Մելիք, Արթուր և Արմեն Բ.-երին` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր