4604 դիտում
23:55 23-02-2016
Բարեգործական ֆուտբոլ՝ ի աջակցություն վիրավոր զինվորներին
«Ինստիգեյթ» ընկերությունը և Երևանի Վ․ Բրյուսովի անվան Պետական Լեզվահասարակագիտական Համալսարանի ուս. խորհուրդը կազմակերպում են բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի ամբողջ հասույթը կփոխանցվի «Աջակցություն վիրավոր զինվորին» նախաձեռնությանը:
Կազմակերպչական աշխատանքներին մասնակցում են նաև «Նաիրի» համընկերությունը, «Կայթ» ավանդական պարի խումբը և Լրատվական ռադիոն: Միջոցառման մասնակցելու մանրամասները ներկայացնում է Ինստիգեյթ խորհրդատվական ընկերության աշխատակից Հայկ Հարոյանը:
[b]Խաղի ամբողջ հասույթը կտրամադրվի սահմանին վիրավորված զինվորներին[/b]: Տոմսերի արժեքը լինելու է 500 դրամից սկսած: Նշանակվել է սիմվոլիկ 500 դրամ արժեքը, սակայն ցանկացողները կարող են ավելի գումար վճարել, որն ավելի ողջունելի կլինի, ով որքան կարող է:
Բարեգործական ֆուտբոլային հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում, հասցե՝ Եզնիկ Կողբացի 69, կոնտակտային հեռախոսահամար 055 88 55 60:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան