Հայտնի է ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքը
«Mercer» ընկերությունը ներկայացրել է աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան կրկին առաջին հորիզոնականում է և ճանաչվել է որպես աշխարհի լավագույն քաղաք։ Ընդգծվում է, որ Վիեննան ունի աշխարհի բոլոր քաղաքների թվում ամենաբարձր կենսամակարդակը։
Վարկանիշային աղյուսակում Իրաքի մայրաքաղաք Բաղդադը կրկին վերջին տեղում է: Աղյուսակը կազմված է եղել 10 չափանիշների հիման վրա, որոնց թվում են` քաղաքական կայունությունը, առողջապահությունը, կրթությունը, հանցագործության մակարդակը, հանգստի կազմակերպումն ու տրանսպորտային պայմանները։
Նշվում է նաև, որ Վիեննայում վարձավճարն ու հասարակական տրանսպորտը շատ ավելի էժան են, քան արևմտյան մայրաքաղաքներում։
Վիեննան 17-րդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն քաղաք։ Վարկանիշային աղյուսակում Ավստրաիայի մայրաքաղաքին հաջորդում են Ցյուրիխը, Օքլենդը, Մյունխենն ու Վանկուվերը։