Հայտնի է գնումների համար աշխարհի լավագույն քաղաքը
Expedia գործակալությունը հրապարակել է գնումների համար աշխարհի լավագույն 25 քաղաքների վարկանիշային աղյուսակը:
Հետազոտությունների ընթացքում մասնագետները հաշվի են առել տարբեր գործոններ` այցելուների քանակը, գնումներ կատարելու հարմարվետությունը, անվտանգությունը և այլն:
Ըստ վարկանիշային աղյուսակի` առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բեռլինը, որին հաջորդում են Լոնդոնը, Ստամբուլը, Փարիզը, Մադրիդը, Միլանը, Հռոմը, Էդինբուրգը, Վիեննան, Ամստերդամը և Բուխարեստը: