8000 դոլար կաշառք՝ կալանավորին բանտից տուն ուղարկելու համար. ի՞նչ է կատարվել Արմավիրի բանտում․ armlur.am
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Աշոտ Դավթի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով պաշտոնատար անձ հանդիսացող դատական իշխանության ներկայացուցչի հետ, օժանդակել է վերջինիս կողմից իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարույթում գտնվող թիվ ԵԴ1/0350/01/24 քրեական գործով մեղադրյալ Բենյամին Աշոտի Ասատրյանից վերջինիս խափանման միջոցը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու համար խոշոր չափերով կաշառք պահանջելուն։
Եվ այսպես, ըստ նախաքննական մարմնի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԵԴ1/0350/01/24 քրեական գործը, որով Բենյամին Ասատրյանին մեղսագրված է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր և առանձնապես ծանր հանցանքների կատարում, իսկ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանքը։
Նշված քրեական գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը տնային կալանքով փոխարինելու հարցը քննարկելու նպատակով Բենյամին Ասատրյանի մտերիմ Աշոտ Մուրադյանը 2025 թվականի հունվար ամսին՝ դեռևս չպարզված օրը, հանդիպել է դատական իշխանության ներկայացուցչին, ով իր իշխանական և ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ Բենյամին Ասատրյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելուն նպաստելու համար, պահանջել է 3.989.700 ՀՀ դրամին համարժեք՝ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք, այնուհետև սակարկությունների արդյունքում վերջնական համաձայնություն է ձեռք բերվել 3.191.760 ՀՀ դրամին համարժեք՝ 8.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարի շուրջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում