ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագրի փաթեթ են ստորագրել, ըստ որի՝ Սիրիայում հրադադարի ռեժիմը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին:
Ըստ Al Jazeera հեռուստաալիքի` համաձայնագրի մասին շուտով կհայտարարի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Հակամարտող կողմերը հրադադարի մասին համաձայնագիրը կստորագրեն մինչև փետրվարի 26-ը: