1749 դիտում
22:50 22-02-2016
Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ:
Շարունակվում են նաև անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօյա խիստ հսկողությունը:
Մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները: Ներկրվում են նաև անհրաժեշտ թփեր և ծաղկատեսակներ: Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը: Հանձնարարվել է էտի մեկնարկից առաջ հանրությանը իրազեկել նախատեսված գործընթացի մասին՝ ավելորդ քննարկումները բացառելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1824 դիտում
16:10 05-03-2018
Մայրաքաղաքում կմեկնարկի ծառերի սանիտարական էտը
748 դիտում
14:32 11-12-2014
Մայրաքաղաքում շարունակվում է դեկորատիվ ծառերի աշնանային էտը
936 դիտում
16:55 02-11-2015
Մայրաքաղաքում սկսվել է ծառերի աշնանային էտը
Այս բաժնից
1189 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր