211652_close_icon
views-count2234 դիտում article-date 20:20 22-02-2016

Փետրվարի 22-ը պատմության մեջ

1819 թ. – ԱՄՆ-ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան: 1938 թ. – ծնվել է Արտավազդ Փելեշյանը, հայ նշանավոր ռեժիսոր-վավերագրող: 1940 թ. – ծնվել է Արշակ Սադոյանը, հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր: 1941 թ. – մահացել է Ֆրեդերիկ Բանտինգը, կանադացի ֆիզիոլոգ, ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ (ծն. 1891 թ.): 1952 թ. – ծնվել է Ջեյմս Բաղյանը, ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը: 1974 թ. – ծնվել է Ջեյմս Բլանտը, անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական: 1988 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Հյուսիսային Արցախի վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:

Նմանատիպ նյութեր